ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք
Անցյալ տարի «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո ՀՀ նախագահը պետական տարբեր մարմինների, նաև կառավարությանը, բարեփոխումների հանձնարարականներ էր տալիս: Կառավարությունը «Բակլան իմն է, ուզենամ խաշած կցանեմ» սկզբունքո՞վ է կատարում նախագահի հանձնարարականը… Լավ չէ ու բոլորովին լավ հետևանքների չի հանգեցնելու:
Մեր երկրում 2017-ի վերջին ծրագրված պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումների անցկացման պատճառով մարդկանց անհանգստությունը շատ բնական է: Նախ այն պատճառով, որ դրսից տրամադրվող գումարներով այստեղ արվող ամեն բան արդեն խիստ կասկածելի է:
ՈՒթսուներկու տարեկան եմ: Հինգ, թե վեց տարի առաջ ինձ մոտ հայտնաբերվեց աջ աչքի գլաուկոմա: Երկարատև բուժումը, ցավոք, ապարդյուն անցավ. աչքիս ներվը չհաջողվեց փրկել: Կորցրի այդ աչքիս տեսողությունը:
Զարմանալի իրավիճակում է հայտնվել դեռևս 1979-ին հիմնադրված «Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ն: Իրավիճակը ստեղծվել է երկրի կառավարության բարեփոխումների կիզակետում, որն անվանակոչված է օպտիմալացում: Օպտիմալացման արդյունքում Նորքի հոգեբուժարանը լուծարվել և միավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի հետ:
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել` Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկները: Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով:
Ով կփորձի խոչընդոտել բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը, կտուգանվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ մասնագիտական պարտականությունը կատարելիս բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում:
Հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի շրջանակներում կառույցի առողջապահական խմբում ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանի կողմից առաջադրվել է որպես Միջխորհրդարանական միության առողջապահական խմբի անդամ։ Միջխորհրդարանական միությունը համախմբում է աշխարհի բոլոր խորհրդարանների ներկայացուցիչներին։ Կարեն Ավագյանն առողջապահական խմբում ՀՀ օրենսդիր մարմինը կներկայացնի մինչև 2019թ. ավարտը։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...